«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ովքեր և ինչու են տարածում դեստրուկտիվ թեզեր

Ովքեր և ինչու են տարածում դեստրուկտիվ թեզեր
19.02.2025 | 09:29

Մի դեստրուկտիվ թեզ է շրջանառվում, թե Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ: Այսինքն, կոչ է արվում իշխանությունը փոխել փողոցային ընդվզումով:

Հաջորդ հիմար թեզն այն է, որ փողոցային ընդվզումով կարող են իշխանափոխություն իրականացնել միայն մահապարտները, որոնք ոչինչ կորցնելու չունեն, այդ թվում նաև՝ ինքզինքը:

Մի կողմ թողնենք այն, որ նման մահապարտներ, հատկապես այդ թեզը տարածողների շրջանում, կարծես թե, չկան, նաև՝ չկա նման իշխանափոխության մեթոդոլոգիա: Անգամ Գլխավոր շտաբը «պուտչ» չկարողացավ անել, այն էլ՝ ողբերգական դավադրություն-պարտությունից հետո:

Թե ինչու և ովքեր են այդ թեզը տարածում (նկատի չունեմ այդ թեզն առանց մտածելու կրկնողներին), այլ խոսակցության թեմա է, սակայն նրանց այդ խոսույթի հիմնական պատճառներից մեկն ընտրությունների միջոցով իշխանության գալու հնարավորություն չունենալն է:

Լավ, ենթադրենք մահապարտները իրականացնում են իշխանափոխություն, բնականաբար, իրենք էլ պետք է գան իշխանության կամ էլ նրանց հետևում թաքնված «ռեսուրս» ունեցողները: Այսինքն, Հայաստանում քաղաքական գործընթաց իրականացնելն անիմաստ է, ընդամենը մեկ անծրագիր ավանտյուրիստին փոխարինել մեկ այլ անծրագիր մահապարտով:

Մինչև Հայաստանում տեղի չունենա քաղաքական գործընթացի շնորհիվ օրինական իշխանափոխություն՝ հանրային լայն գիտակցված աջակցությամբ (հերթական կամ արտահերթ), մենք որևէ ապագա չենք կարող ունենալ:

Իսկ եթե պարզվի, որ, իրոք, հայ ժողովուրդն անկարող է օրինական ընտրությունների միջոցով փոխելու իշխանությունը, ապա խնդրում եմ վերջին արտագաղթողին՝ «Զվարթնոց» օդանավակայանի լույսը չմառանա անջատել:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2542

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.